«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Բոֆան 1000 մարդու կյանք է խլել

Բոֆան 1000 մարդու կյանք է խլել
16.12.2012 | 13:29

Դեկտեմբերի սկզբին Ֆիլիպիններին պատուհասած Բոֆա կոչվող թայֆունի զոհ է դարձել ավելի քան 1000 մարդ։ Այդ մասին հայտնում են երկրի իշխանությունները։
Քաղաքացիական պաշտպանության վարչության տվյալներով՝ 840 մարդ համարվում է անհետ կորած։ Այդ իսկ պատճառով զոհերի ընդհանուր թիվը կարող է աճել։ Անհետ կորածների կեսը երեխաներ են։
Թայֆունի մոտենալու մասին իշխանությունները նախապես զգուշացրել էին և առավել վտանգավոր գոտուց տարհանել բնակիչներին։

Դիտվել է՝ 2250

Մեկնաբանություններ